44111 դիտում
10:44 19-12-2017
Մոուրինյոն թուրքերից փող ա առնում, որ Հենոյին չխաղցնի․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մանկուց ծնողներս իմ մեջ մի համոզմունք են դաստիարակել, և այդ դասի համար ես նրանց առանձնահատուկ շնորհակալ եմ: Այդ դասը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. «Քո ուսուցիչները, քո ղեկավարները, քեզ շրջապատող մարդիկ, բոլոր նրանք, ումից այսպես թե այնպես կախված է ճակատագիրը, կարող են քեզ չսիրել, կարող են նախանձել, խանդել, քո մեջ թերություններ փնտրել, ուռճացնել քո վրիպումները և այլն: Բայց եթե դու լինես քո ուսման, քո գործի մեջ շատ լավը, ապա նրանք ստիպված կլինեն ընդունել քո արժանիքները: Պայմանականորեն ասած՝ եթե դու դասդ պատասխանում ես «4»-ի, նրանք կարող են քեզ «3» նշանակել, բայց եթե դու դասդ գիտես «5+»-ի, նրանք քեզ չեն կարող «5» չդնել»:
Եթե մենք մանուկ հասակից երեխաների մեջ ներդնենք այն համոզմունքը, որ բոլոր տեսակի մեծ ու փոքր ձախողումների համար պատասխանատու են միմիայն իրենք և էլ ուրիշ ոչ ոք, մենք, վստահ եմ, կապրենք այլ երկրում: Այսօր ողջ հայ ազգը քննարկում է Հենրիխ Մխիթարյանի՝ տաղանդավոր, աշխատասեր, բոլոր առումներով օրինակելի երիտասարդի ճակատագիրը: Ասում են, «Մանչեսթերի» մարզիչ Մոուրինյոն քեն է պահել մեր ֆուտբոլիստի հանդեպ և հիմա «մուռ է հանում», որ Մխիթարյանն իրեն՝ Մոուրինյոյին, լավագույն մարզիչ չի ճանաչել: Դրա համար էլ հայ ֆուտբոլիստին դուրս է բերել հիմնական կազմից:
Հավատում եմ: Բայց եկեք հարցին հակառակ կողմից նայենք. եթե Հենոն ցույց տար բացարձակ, անգերազանցելի, թիմին էական օգուտ բերող խաղ, միթե Մոուրինյոն չէր զսպի իր վատ, քինախնդիր բնավորությունը և չէր ձգտի, որ Մխիթարյանի խաղը փառք բերի թե՛ «Մանչեսթերի» մարզչին և թե՛ իր ղեկավարած թիմին: Չեմ կասկածում, որ ինքը՝ Հենոն, դա բոլորից լավ է հասկանում, և դա նրա հետագա հաջողությունների գրավականն է «Մանչեսթերում» կամ որևէ այլ առաջատար թիմում:
Երկրպագուներին դա դժվար է բացատրել: (Հիշում եմ, մոտ երկու տարի առաջ մեկից լսել էի՝ «Մոուրինյոն թուրքերից փող ա առնում, որ Հենոյին չխաղցնի»): Դա հայաստանյան մտածողության առանձնահատկությունն է, որի ձևակերպումը հետևյալն է. «Ես կդառնայի հաջողակ գործարար (դերասան, գիտնական, լրագրող, հացթուխ, «խադավիկ»), բայց ինձ խանգարում են «էս երկիրը», «էս կառավարությունը», «էս անարդարությունները», անմիջական շեֆս, գործընկերներս, Հայաստանի աշխարհագրական դիրքը, 100 տարի առաջ թուրքերի գործած ցեղասպանությունը»: Կարճ ասած, իմ անհաջողությունների համար պատասխանատու են բոլորը՝ բացի ինձնից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5214 դիտում
19:00 02-11-2015
Ամեն օր փողով եմ առնում, մի օր էլ առանց փող տվեք
1738 դիտում
23:00 20-06-2023
Մեծ թափ է առնում հին ստուգված մի խաբեություն․ ձեզ գրում են, որ շտապ փող է պետք
Այս բաժնից
2794 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10516 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am