5105 դիտում
20:16 18-12-2017
Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականը զբաղեցրեց չորրորդ տեղը
Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում ավարտվեց շախմատի պատանեկան օլիմպիադան (Մ 16): Հայաստանի հավաքականն այսօր վերջին տուրում 3:1 հաշվով հաղթեց Մալայզիայի թիմին և 12 միավորով զբաղեցրեց չորրորդ տեղը:
Ռուսաստանի հավաքականը, առաջ անցնելով Հնդկաստանին (15) և Իրանին (14), դարձավ Օլիմպիադայի հաղթող (16 միավոր): Մրցաշարին մասնակցեց 28 երկրի 30 հավաքական (Հնդկաստանը ներկայացված էր 3 թիմով ):
Հայաստանի հավաքականը, գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ, ներկայացրին Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Մամիկոն Ղարիբյանը և Աննա Սարգսյանը: Մեր շախմատիստները ինը խաղում տարան վեց հաղթանակ, պարտվելով միայն մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին:
Նմանատիպ նյութեր
2568 դիտում
18:08 06-11-2019
Օլիմպիադա. Հայաստանի պատանեկան թիմը գրավել է 12-րդ տեղը
1855 դիտում
11:01 13-07-2015
Ունիվերսիադա. Թաեքվանդոյի Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 5 րդ տեղը. լուսանկարներ
2034 դիտում
21:15 26-06-2022
Sada Cup. Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց վերջին խաղում և զբաղեցրեց երկրորդ տեղը
Այս բաժնից
2914 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3445 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3244 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»