Փարիզում ավարտվեց Grand Chess Tour շարքի երկրորդ փուլը։
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը կայծակնային խաղում վաստակեց 11 միավոր և այդ ցուցանիշով զիջեց միայն ամերիկացի Հիկարու Նակամուրային, որը վաստակեց 12 միավոր:
Ընդհանուր հաշվարկում հայ շախմատիստը վաստակեց 20 միավոր և զբաղեցրեց չորրորդ տեղը:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց Նակամուրան՝ 23, երկրորդը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն էր՝ 21,5, լավագույն եռյակը եզրափակեց ամերիկացի Ուեսլի Սոն: