8623 դիտում
18:21 18-12-2017
ՍԱՊԾ-ն թույլատրել է երեք արտադրամասի վերսկսել աշխատանքը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չեղարկել է անհատ ձեռնարկատեր Արմեն Հովհաննիսյանի կիսապատրաստվածքների արտադրամասի գործունեության կասեցումը: Երևանում գործող արտադրամասում վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր թերություններն ու խախտումները. սարքավորումներն ախտահանվել են, արտադրատեսակներն անցել են համապատասխանության գնահատում և արդեն ունեն EAC համապատասխանության հայտարարագիր։
Անհատ ձեռնարկատեր Գայանե Ալվանդյանի հացի (Մարալիկ, Շիրակ), անհատ ձեռնարկատեր Շուշան Ավետիսյանի հացի (Եղեգնաձոր, Վայոց Ձոր) և «Էդ-միթ» ՍՊԸ-ի մսամթերքի (Երևան) արտադրամասերի գործունեությունը կասեցվել էր սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտման պատճառով:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տնտեսվարողներին թույլատրել է շարունակել գործունեությունը, քանի որ արտադրամասերի սանիտարահիգիենիկ վիճակը համապատասխանեցվել է օրենքով սահմանված պահանջներին:
[b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am[/b]
Նմանատիպ նյութեր
4550 դիտում
12:23 22-01-2018
ՍԱՊԾ-ն թույլատրել է երկու արտադրամասի վերսկսել աշխատանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4940 դիտում
16:23 14-11-2017
ՍԱՊԾ-ն թույլատրել է վերսկսել մսամթերքի կիսապատրաստվածքների արտադրությունը
Այս բաժնից
1306 դիտում
12:10 02-02-2025
Իշխանության մեսիջն էր՝ ՀՀ-ն այլևս բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար․ Միքայել Համբարձումյան
1330 դիտում
10:25 02-02-2025
Հանուն փաշիզմի վաճառում են հայրենիքը, հայերին, մեր ապագան. «ՀայաՔվե»