ԱՄՆ-ի Տեխաս նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել թայֆունի պատճառով
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի ղեկավար Գրեգ Էբբոթթը նահանգի 30 շրջաններում մոտեցող «Հարվի» փոթորկի պատճառով բնական աղետի ռեժիմ է հայտարարել, հաղորդում է Reuters-ը։
Հայտարարութան մեջ նշվում է, որ համաձայն Ազգային օդերևութաբանական ծառայության և Փոթորիկների հսկման ազգային կենտրոնի կանխատեսումների՝ «Հարվի» փոթորիկն առաջիկա օրերին կհասնի նահանգ։
Սպասվում են ուժեղ ջրհեղեղներ ու ավերիչ քամիներ։
Ավելի վաղ ամերիկացի օդերևութաբաները հայտարարել էին, որ առաջիկայում Միացյալ Նահանգները կարող է հայտնվել նաև հզոր «Հիլլարի» փոթորկի ներքո։