Իսրայելի օդուժը հարվածել է Գազայում հատվածում տեղակայված «Համաս»-ի ճամբարին
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսային մասում տեղակայված «Համաս» խմբավորման ճամբարին, որտեղ գրոհայիններ են պատրաստվում։
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, այդ մասին տեղեկացրել է Իսրայելի ԶՈՒ գլխավոր շտաբը՝ Twitter-ի իր էջում։
Հայտարարության մեջ նշվում է, որ դա եղել է օրեր առաջ Գազայի հատվածից Իսրայելի հարավային հատվածի ուղղությամբ հրթիռակոծության պատասխանը։