Ֆիլիպիններում փոթորկի առաջացրած սողանքների ու հեղեղումների զոհ է դարձել 2 տասնյակից ավելի մարդ
Ֆիլիպիններում լոեգնած ուժգին փոթորկի առաջացրած հեղեղումների և սողանքների հետևանքով 27 մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնում է Philippine News Agency-ն։
Հեղեղումներն այնքան հզոր են եղել, որ կոտրել են կամուրջներ, իսկ մի քանի քաղաքներ ուղղակի մեկուսացվել են միմյանցից։
Այս պահին անհայտ կորած է համարվում 24 մարդ, իսկ հազարավոր մարդիկ տարհանվել են իրենց տներից։