Ղրղզստանում սողանքների տակ է մնացել 2 տասնյակից ավելի մարդ
Ղրղզստանում տարերային աղետի հետևանքով առնվազն 24 մարդ է մահացել։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։
Ողբերգությունը տեղի է ունեցել Օշի շրջանի Այուու գյուղում, որը գտնվում է երկրի հարավային մասում։ Նախնական տվյալների համաձայն՝ 1 մլն ծմ ծավալով սողանքը տեղի ժամանակով ժամը 04։20-ին փլուզել է տասնյակ բնակելի տներ։
Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքներ կատարել։ Գյուղը համարվում էր վտանգավոր՝ բնակության համար, սակայն այնտեղ դեռևս մարդիկ էին բնակվում։