Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը Ռուսաստանը համեմատել է Սպարտայի հետ
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը համեմատել է երկու հունական քաղաք-պետությունների՝ Սպարտայի և Աթենքի թշնամության հետ:
«Ես կարդացել եմ Ֆուկիդիդոսի գիրքը Պելեպոնեսյան պատերազմի համար: Ակնհայտ է, որ Աթենքն ու նրանց ժողովրդավարությունը, նրանց մշակույթն ու քաղաքակրթությունը օրինակ են ծառայել ԱՄՆ-ի և Արևմուտքի համար:
Ռուսաստանն իմ համար եղել է փակ, անբարյացկամ, ռազմականացված և հակաժողովրդավարական, ինչպես՝ Սպարտան», ասել է Ջոնսոնը:
Վերջինս ընդգծել է, որ Մոսկվայի և Արևմուտքի հարաբերություններում Բեռլինյան պատի փլուզումից հետո կար «հույսի և փոփոխությունների պահ», սակայն ներկայիս հարաբերությունների ճգնաժամի ֆոնին այն ժամանակաշրջանը թվում է «բացարձակ պատրանք»:
Որպես Արևմուտքի հանդեպ Ռուսաստանի թշնամական վերաբերմունք Ջոնսոնը նշել է 2014-ին Ղրիմի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև Մոսկվայի ապակայունացնող որոշակի ակտիվությունը Բալկաններում: