211652_close_icon

Վիզային վիճակահանությունը ԱՄՆ է հասցնում վատագույններին. Դ. Թրամփ

views-count5951 դիտում article-date 11:21 16-12-2017
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով «գրին քարտ» վիճակահանությունը, հայտարարել է, որ դա նպաստում է նրան, որ Միացյալ Նահանգներ են տեղափոխվում այլ երկրների վատագույն քաղաքացիները։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ Տունը։ Թրամփը հիշեցրել է վերջին 1 տարվա ընթացքում Նյու Յորքում ահաբեկիչների իրականացրած կրկնակի հարձակումները։ Առաջին ահաբեկիչը ԱՄՆ-ի տարածք էր հասել, այսպես կոչված, «շղթայական միգրացիայի» արդյունքում, երկրորդը՝ «գրին արտ» վիճակահանության։ Նա կրկին պնդել է՝ պետք է չեղարկել «գրին քարտ»-ը։

Նմանատիպ նյութեր