211652_close_icon
views-count1693 դիտում article-date 22:14 26-03-2014

Իտալիան, Հունաստանը, ԱՄՆ-ն որոշել են պարզեցնել վիզային ռեժիմը Ռուսաստանի հետ. տեսանյութ

Ուկրաինայի իշխանությունը փորձում է կյանքը մտցնել բնականոն հուն: Հանրապետության ղեկավարների առաջնահերթ խնդիրներից մեկը զինված խմբավորումները զինաթափելն է: Երկրի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալը հայտարարել է, որ զենքը կամավոր հանձնելու ժամանակը սպառվել է, ներքին գործերի նախարարն էլ պատասխանել է Սաշա Բելիի համախոհների սպառնալիքին: Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների հարցում էլ դիտորդներն արդեն անհամաձայնություն են նկատում: Եվրամիության անդամ պետությունների քաղաքական հայտարարությունները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ խիստ տարբերվում են նրանց տնտեսական շահերից: Դրա փայլուն օրինակը մեծ Բրիտանիան է: Լինելով պատժամիջոցների մոլի կողմնակիցներից մեկը` Լոնդոնն, այնուամենայնիվ չի պատրաստվում հրաժարվել ռուսական գազից: Ավելին` նախատեսել է այն ստանալ ուղիղ Ռուսաստանից: Ներկայումս Բրիտանիան Ռուսաստանից գազը ստանում է Գերմանիայի և այլ եվրոպական երկրների միջոցով: Չեխիայի խորհրդարանն էլ չի հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ կառավարության ներկայացրած փաթեթը: Իտալիան, Հունաստանը, նույնիսկ ԱՄՆ, որն ամենաագրեսիվն է պատժամիջոցների կիրառման հարցում, որոշել են պարզեցնել վիզային ռեժիմը Ռուսաստանի հետ` չցանկանալով ամռան ամիսներին կորցնել ռուս զբոսաշրջիկներին: Գերմանիայի արտգործնախարարը վտանգավոր է համարում պատժամիջոցները շրջանցելու այս միտումը` հայտարարելով, որ դա սպառնում է պառակտել Եվրոպան: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/24956]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր