Փրկարարները բացել են բոլոր փակ դռները
Դեկտեմբերի 15-16-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Շիրակի մարզի Գյումրի, Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Կապան և Վայոց ձորի մարզի Վայք քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: