7 ահազանգ ԱԻՆ-ում. փրկարարները բացել են բոլոր փակ դռները
Ապրիլի 20-21-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: