4732 դիտում
09:20 16-12-2017
Հայաստանը չի կարող կամուրջ լինել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Մաքսային միությունը բացառում է նման հնարավորությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի գլխավոր քարտուղար Դանիել Հաննանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ-ԵՄ միջև կնքված համաձայնագրին: Հարցին, թե ՀՀ իշխանությունները մշտապես նշում են, թե Հայաստանը կարող է կամուրջ լինել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, արդյո՞ք կա նման հեռանկար, Հաննանը պատասխանել է.
«Կարծում եմ, որ ոչ, որովհետև Մաքսային միությունը բացառում է նմանօրինակ հնարավորությունները: Այսինքն` նույն Բրիտանիան որոշել է դուրս գալ, այսպես կոչված, իրենց Մաքսային միությունից հենց այդ պատճառով»:
Ինչ վերաբերում է համաձայնագրի արդյունքներին, ըստ Հաննանի. «Այս համաձայնագիրը Ձեզ ոչինչ տալ չի կարողանա, եթե Դուք ներքին փոփոխություններ չիրականացնեք»: Նա նաև նշել է, թե ՀՀ-ն լիովին ազատ չէ իր որոշումներում, այլ կախված է ՌԴ-ից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
23273 դիտում
13:17 15-07-2015
Հայաստանը՝ կամուրջ Էկվադորի և ԵԱՏՄ-ի միջև. Վարդան Հարությունյան
1777 դիտում
12:19 01-10-2015
Մամեդյարովը չի բացառում ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցելու հնարավորությունը
1158 դիտում
23:49 03-05-2019
Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ ԱՄԷ գործարարների համար դեպի ԵԱՏՄ. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
1657 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1288 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»