Մամեդյարովը չի բացառում ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցելու հնարավորությունը
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում չի բացառել Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը, հաղորդում է haqqin.az պորտալը:
«Երբեք մի ասա երբեք»,-ասել է Մամեդյարովը իրեն ուղղված հարցին և հավելել, որ այժմ իր երկիրը կենտրոնացած է Եվրասիական դաշինքի երկրների հետ ավելի շատ երկողմ հարաբերությունների հաստատման վրա:
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտնել էր, որ Իրանը, Հնդկաստանը, Ադրբեջանը և Մոնղոլիան դիտարկում են ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու հնարավորությունը, իսկ Թուրքիան ցանկություն է հայտնել առևտրի համաձայնագիր կնքել միության հետ:
Հիշեցնենք, որ Եվրասիական միությունը միավորում է Ռուսաստանին, Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին և Ղրղզստանին: