211652_close_icon
views-count6051 դիտում article-date 20:39 15-12-2017

Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ գումարվել է Վերլուծական խորհրդի նիստ

ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին գումարվել է Վերլուծական խորհրդի նիստ: Նիստի օրակարգային թեմայի շուրջ՝ «ԱՄն նոր վարչակազմի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում», հիմնական զեկույցներով հանդես են եկել փորձագետ Սուրեն Սարգսյանը եւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը: Նիստի ընթացքում հիմնական զեկուցողները ներկայացրել են Հայաստան-ԱՄն երկկողմ հարաբերություններում փոխգործակցության հիմնական ուղղությունները, քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները: Հիմնական զեկուցողները պատասխանել են Վերլուծական խորհրդի անդամների հարցերին: Քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող ոլորտային բազմաթիվ հարցեր: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը Վերլուծական խորհրդի անդամներին ներկայացրել է «Տեղեկատվական անվտանգություն» վերնագրով ձեռնարկը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր