919 դիտում
12:19 29-07-2023
ՀՅԴ Բյուրոյի հրավերով գումարվել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նիստ
ՀՅԴ Բյուրոյի հրավերով հուլիսի 28-ին գումարվել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի առցանց նիստ՝ քննարկելու Արցախի Հանրապետության շահերի պաշտպանության ուղղությամբ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների կողմից իրականացվող աշխատանքների լայն համատեքստը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։
Մասնավորապես՝ քննարկվել են տարբեր աշխարհամասերում միջազգային կազմակերպություններում և առանձին երկրներում հայության շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքների ընթացքը։
Բացման խոսքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր- Խաչատուրյանը կարևորել է դժվարին այս օրերին ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների աշխատանքների ակտիվության պահպանումը մի քանի ուղղություններով՝ մասնավորապես Արցախի շուրջ արտաքին զորակցության ապահովում, հիմնախնդրի վերաբերյալ արտերկրում օբյեկտիվ տեղեկատվության ապահովում և ադրբեջանական քարոզչական սադրանքների հակազդում, Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապաշրջափակում և Արցախին միջազգային հումանիտար օժանդակություն, Ադրբեջանի վրա միջազգային ճնշման ուժգնացում, Ադրբեջանի և դրա ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառում։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի անդամները, յուրաքանչյուրն իր մասով, նախ ներկայացրել է հանձնախմբերի ու գրասենյակների կողմից ինչպես ընթացքի մեջ գտնվող, այնպես էլ առաջիկա աշխատանքները, ապա անդրադարձ է կատարվել հայկական պետությունների շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վրա ազդեցություն ունեցող ներքին ու արտաքին զարգացումներին և դրանց հաղթահարման մարտավարությանը:
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը Հայ դատի համաշխարհային կառույցի աշխատանքները համադրող մարմին է։
Կենտրոնական խորհուրդը բաղկացած է Կենտրոնական խորհրդի նախագահից, ՀՅԴ Բյուրոյի մի շարք անդամներից, Հայ դատի տարածաշրջանային գրասենյակների պատասխանատուներից, Սոցիալիստական ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցչից, Հայ դատի երախտավորներից, ինչպես նաև ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի և Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներից։ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանն է:

Նմանատիպ նյութեր
3117 դիտում
09:53 25-01-2019
Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ Բյուրոյի նախագահ, Հակոբ-Տեր Խաչատուրյանը՝ ներկայացուցիչ. ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը
Այս բաժնից
679 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2008 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
913 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց