211652_close_icon

Իսրայելի ոստիկանության և պաղեստինցիների միջև զանգվածային բախումներ են տեղի ունենում

views-count3617 դիտում article-date 17:00 15-12-2017
Պաղեստինցի երիտասարդների ու իսրայելցի ոստիկանների միջև այսօր բախումներ են տեղի ունեցել պաղեստինյան մի քանի բնակավայրերում։ Այդ մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը։ Թեժ բախումներ են ընթացել հատկապես Արևելյան Երուսաղեմում՝ Կալանդիա անցակետի մոտ։ Իսրայելցի ոստիկանները ռետինե փամփուշտներ են կիրառել, ինչի հետևանքով տուժածներ կան։ Բեթղեհեմում իսրայելական ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, ովքեր բողոք են հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարությունից հետո։

Նմանատիպ նյութեր