Զանգվածային բախումներ Կիևում` «Դինամոյի» և «Բեշիքթաշի» երկրպագուների միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Դինամո»-«Բեշիքթաշ» խաղից առաջ Կիևում զանգվածային բախումներ են տեղի ունեցել ուկրաինացի և թուրք երկրպագուների միջև:
Խոշոր ընդհարումներ են գրանցվել Կիևի մի քանի շրջաններում, որոնց արդյունքում տասնյակ երկրպագուներ` երկու կողմերից, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Նշենք, որ հանդիպումը ավարտվել է Ուկրաինայի չեմպիոնի հաղթանակով` 6:0, ինչը «Դինամոյի» ամենախոշոր հաշվով հաղթանակն էր Չեմպիոնների Լիգայի մրցաշարում: