Բադալյանների ընտանիքը շարունակում է ավանդական դարձած բարեգործական նախաձեռնությունը. 1-ական մլն դրամ կտրամադրվի 2013 և 2017 թթ. զոհված 80 զինվորների ընտանիքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բադալյանների ընտանիքը՝ Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանները, շարունակում են ավանդական դարձած բարեգործական նախաձեռնությունը:
Այս տարվանից սկսած 1-ական մլն դրամ կտրամադրվի ոչ միայն տվյալ տարում, այլև նախորդ տարիներին զոհված զինվորների ընտանիքներին:
Այս նախաձեռնությունը Բադալյանները սկսել են 2014 թվականից, ու այսուհետև ամեն անգամ նաև 1 տարի հետ կգնան՝ հիշելով ու հարգելով նաև նախորդ տարիներին զոհված մարտիկներին:
Այս անգամ Բադալյանները որոշել են 1-ական մլն դրամ տրամադրել 2013 և 2017 թվականներին զոհված 80 զինվորների ընտանիքներին:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի