1670 դիտում
19:43 13-12-2017
Պարզեցվել են մայրաքաղաքում շինարարություն ծավալելու և թույլտվություն ստանալու ընթացակարգերը
Վերջին տարիներին մեծ ծավալի աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը պարզեցնելու ուղղությամբ: Մասնավորապես, շինթույլտվություն ստանալու նպատակով քաղաքացիները դիմում են քաղաքապետարանում և 12 վարչական շրջաններում գործող «Մեկ պատուհան» գրասենյակներ:
«Մեկ պատուհան» գրասենյակներում փակցված, իսկ Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքում տեղադրված են այդ գործընթացը նկարագրող ուղեցույցներ և նմուշներ՝ ըստ համապատասխան ընթացակարգերի: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքացիների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ներկայում մշակվում են գործընթացն ավելի հասանելի դարձնելուն միտված նոր ուղեցույցներ:
Հարկ է նշել, որ մասնավոր կամ սեփական հատվածի տներում շինաշխատանքների պարագայում, երբ նոր ծավալներ, կոնստրուկտիվ փոփոխություններ չեն լինում, ինչը կհանգեցներ գործառնական նշանակության փոփոխության, շինարարության թույլտվություն կամ լրացուցիչ վճար չի պահանջվում: Պարզապես անհրաժեշտ է սեփականության իրավունքի գրանցված վկայականի պատճենի առկայությամբ, համապատասխան ձևաթղթով դիմել համապատասխան վարչական շրջանի ղեկավարին՝ ներկայացնելով աշխատանքի տեսակը՝ մոտավոր պատկերացում տվող լուսանկարներով: Այնուհետ, վարչական շրջանի ղեկավարի կողմից եռօրյա ժամկետում կտրամադրվի համաձայնության մասին վկայող փաստաթուղթը, որը գործի մեկնակի հիմք կհանդիսանա:
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
[/b]
Նմանատիպ նյութեր
4810 դիտում
22:54 16-08-2018
Կառավարությունը ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ բիզնես ծավալելու և շահույթ ստանալու համար. Նիկոլ Փաշինյան
1640 դիտում
16:38 18-03-2020
Օտարերկրացի աշխատողի աշխատանքի թույլտվություն ստանալու համար գործատուն կարող է դիմել առցանց
704 դիտում
14:44 09-04-2015
Կբարելավվեն բիզնես գործունեություն ծավալելու պայմանները
Այս բաժնից
598 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
436 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
547 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ