Թրամփը ստորագրել է դեպի Մարս իրականացվելիք թռիչքների ֆինանսավորման մասին օրինագիծը
ԱՄն-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է համապատասխան օրինագիծը, որը նախատեսում է մինչև 2030-ական թվականները դեպի Մարս մոլորակ NASA-ի կողմից իրականացվելիք թռիչքների ֆինանսավորում։
Այդ մասին ԱՄՆ-ի նախագահը գրառել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Մեծ պատիվ՝ ստորագրել այս օրինագիծը։ Նրա օգնությամբ մենք աջակցում ենք գիտնականներին, ինժեներներին ու աստղագնացներին՝ իրենց ձգտումներում և բացահայտումներում»,-գրել է Թրամփը։