3751 դիտում
09:10 12-12-2017
2017թ. նոյեմբերին ՀՀ-ի պետական պարտքն ավելացել է 108 մլն դոլարով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը միայն այս տարվա նոյեմբեր ամսին ավելացել է 108 միլիոն դոլարով և կազմում է 6 միլիարդ 404 միլիոն 700 հազար դոլար: «Ժողովուրդ» օրաթերթն այս մասին տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հայաստանի պետական պարտքից 5 միլիարդ 115 միլիոն դոլարը արտաքին պարտք է: Նշված գումարից 62 միլիոն 700 հազարն ավելացել է նոյեմբերին:
Հայաստանի ներքին պարտքը կազմում է 1 միլիարդ 289 միլիոն դոլար: Այս գումարից 45 միլիոն 400 հազարը գոյացել է նոյեմբերի ընթացքում տեղաբաշխված պետական պարտատոմսերի իրացման հաշվին: Ի դեպ, շաբաթ օրը Սերժ Սարգսյանն իր ելույթում խոստացել է, որ 2040 թվականին մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը կկազմի 10 հազար դոլար: Այլ կերպ ասած՝ Հայաստանի ամեն մի բնակիչ 2040 թվականին տարեկան կվաստակի միջինը 10 հազար դոլար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2961 դիտում
11:17 09-01-2018
Նոյեմբերին Հայաստանի արտաքին պարտքն աճել է 62 մլն դոլարով. «Հայկական ժամանակ»
1023 դիտում
09:19 27-08-2022
Վերջին 4 տարիներին պետական պարտքն ավելացել է 3.1 մլրդ դոլարով. «Ժողովուրդ»
2620 դիտում
10:04 20-08-2020
Հարկատուները 18 մլրդ 356 միլիոն դրամ պակաս են վճարել․ պետական պարտքն ավելացել է 618,2 միլիոն դոլարով․ «Փաստ»
Այս բաժնից
865 դիտում
08:02 27-04-2024
Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»
748 դիտում
07:49 27-04-2024
Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»