211652_close_icon
views-count2893 դիտում article-date 10:04 20-08-2020

Հարկատուները 18 մլրդ 356 միլիոն դրամ պակաս են վճարել․ պետական պարտքն ավելացել է 618,2 միլիոն դոլարով․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Մեկ անգամ չէ, որ վարչապետ Փաշինյանը խոսել է այն մասին, թե համաճարակային իրավիճակը երկրի տնտեսությանը մեծ վնասներ հասցնելու հետ մեկտեղ նաև տնտեսական առումով մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի առաջ։ Սակայն թե ինչ հնարավորությունից է օգտվել Հայաստանն արտակարգ դրության այս ամիսների ընթացքում, մնում է հարցական։ Խնդիրն այն է, որ ժամանակն անցնում է, իսկ երկրի տնտեսական վիճակի բարելավման որևէ նշույլ անգամ չկա, այլ ընդհակառակը՝ այն շարունակում է ծանրանալ։ Տնտեսության բազմաթիվ ճյուղեր, ինչպես, օրինակ՝ զբոսաշրջությունը և հյուրանոցային բիզնեսը, ահռելի վնասներ են կրում, մեծ թվով տնտեսվարողներ կանգնած են սնանկացման վտանգի առաջ։ Տնտեսության ծանր իրավիճակն իր արտացոլումն է գտել նաև հարկերի հավաքագրման բնագավառում։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի համախառն եկամուտները նվազել են 41․801, 9 միլիոն դրամով։ Ուշագրավ է նաև, որ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին 2020 թ.-ի առաջին կիսամյակում 18 մլրդ 356 մլն դրամ պակաս գումար են վճարել պետական բյուջե, քան 2019թ.-ի նույն ժամանակահատվածում: Այսպիսի իրավիճակում շարունակում է աճել ՀՀ պետական պարտքը։ 2020 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում պարտքն ավելացել է 618,2 մլն դոլարով՝ կազմելով 7․939 մլրդ դոլար, և սպասվում է, որ այն շուտով կանցնի 8 մլրդ դոլարի սահմանագիծը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր