211652_close_icon
views-count3476 դիտում article-date 23:33 11-12-2017

Տիգրան Համասյանն ու «Հավատամքը» համատեղ համերգ կունենան. Aravot.am

Դեկտեմբերի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա ինքնատիպ համերգ՝ հանրահայտ ջազային երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանի եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու «Հավատամք» հոգեւոր միության համանուն երգչախմբի մասնակցությամբ: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու եւ «Հավատամք» հոգեւոր միության հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, ներկայիս երգչախումբը «Հավատամք» հոգեւոր միության ենթակառուցվածքներից է: «Հավատամք» երգչախումբը դեռեւս 2009թ. ստեղծված «Արարատ» երգչախումբն է, որը 2013 թ վերանվանվեց «Հավատամք»: Երգչախումբը, բացի եկեղեցում երգելուց, պատարագի արարողության երգեցողությունից, ամեն երեքշաբթի խոկման արարողությանն է մասնակցություն ունենում: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/12/11/925525/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր