Պուտինը ժամանել է Թուրքիա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թուրքիա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություննրեով՝ ՌԴ նախագահը Թուրքիայում բանակցություններ կանցկացնի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինն ու Էրդողանը կքննարկեն Սիրիայի հարցը:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/12/11/1084382/]Հիշեցնենք,[/url] որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժամանել էր Սիրիայի «Խմեյմին» ավիաբազա, որտեղ տեղակայված է ռուսական զորքը։
Սիրիայից նա մեկնել էր Եգիպտոս, որտեղ այդ երկրի նախագահ Աբդել Ֆաթթեհ աս-Սիսիի հետ հանդիպում էր անցկացրել։
Քննարկվել էին ռուս-եգիպտական հարաբերությունների զարգացումը, համագործակցությունը մի շարք ոլորտներում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։