Վ. Պուտինը մոտակա ժամանակներում Թուրքիա չի մեկնի. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ մոտակա ժամանակներում Ռուսաստանի նախագահը չի այցելի Թուրքիա «Թուրքական հոսք»-ի վերաբերյալ բանակցությունների համար:
Ըստ Պեսկովի՝ Մոսկվայի և Անկարայի միջև գազի թեմայով, այդ թվում նաև կորպորատիվ մակարդակով ընթանում են տարբեր բնույթի երկխոսություններ: Նա նշել է, որ «Գազպրոմ»-ի ներկայացուցիչները «Թուրքական հոսք»-ի քննարկման և ծրագրի իրականացման համատեքստում մշտական կապի մեջ են թուրք գործընկերների հետ: