Պուտինը ժամանել է Թուրքիա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր այցելել է Թուրքիա, որտեղ մասնակցելու է Համաշխարհային էներգետիկական համաժողովին, ինչպես նաև բանակցություններ է վարելու Թուրքիայի նախագահՌեջեփ Թայիփ Էրդողանի ու Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, հաղորդում է Ria Novosti-ն։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ստամբուլում քննարկումներ են ընթանալու նաև Սիրիայի իրավիճակի շուրջ։ Կշոշափվեն նաև հարցեր՝ կապված ռուս-թուրքական հարաբերությունների լավացման հետ։
Նշենք, որ սա Պուտինի առաջին այցն է Թուրքիա՝ 2015 թվականի նոյեմբերի վերջին ռուսական Cy-24 ռմբակոծիչի միջադեպից հետո, երբ թուրքական օդուժը խոցեց այն։