Mercedes-Benz-ը ներկայացրել է նոր S-Class կուպեի առաջին լուսանկարը
Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է S դասի շքեղ կուպեի առաջին լուսանկարը, որի դեբյուտը կկայանա մարտին` Ժնևի ավտոսարահի շրջանակում:
Բացի նոր մոդելի արտաքին տեսքից, մանրամասներ դեռևս չկան:
Պետք է նշել, որ անակնկալ տեղի չունեցավ, քանի որ պաշտոնական լուսանկարը գրեթե չի տարբերվում ավելի վաղ ներկայացրած հայեցակարգից` Ֆրանկֆուրտում:
Լուսանկարում կուպեն ձեռք է բերել յուրահատուկ ռադիատորային ճաղավանդակ, լուսարձակներ և ավելի «հանգիստ» տեսք:
Կան տեղեկություններ, որ նոր մոդելը կթողարկվի 4 տարբերակով` երկու V8 և երկու V12 շարժիչներով:
Ամենահզոր տարբերակը 630 ձիաուժ հզորությամբ մոդելը կլինի` S 65 AMG-ի շարժիչով, որն ինչպես կանվանեն դեռ հայտնի չէ:
Նոր Mercedes-Benz S- Class կուպեն վաճառքում կհայտնվի ամռանը:
Ներկայացնում ենք լուսանկարը և նախկինում ներկայացված հայեցակարգի ֆոտոշարքը::