2656 դիտում
20:35 11-12-2017
Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոյին: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
Ողջունելով Բրեդլի Բուզետտոյին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջեւ առկա արդյունավետ համագործակցությունը:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, ընտանեկան բռնության դեմ պայքարի եւ այլ ոլորտներում ընթացող բարեփոխումներին:
Արա Բաբլոյանն ընդգծել է սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական կառավարման ձեւին անցնելու կարեւորությունը, կատարվելիք օրենսդրական փոփոխությունները, խորհրդարանի վերահսկողական գործառույթների ընդլայնումը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը, խոսելով խորհրդարանի գործունեության թափանցիկության մասին, ընդգծել է նաեւ օրինաստեղծ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցության, ինչպես նաեւ հանրության իրազեկվածության ապահովման կարեւորությունը:
Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի մասնակցությունն այդ աշխատանքներում:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ շարունակվող համագործակցությունը: Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փոխգործակցությունը կլինի շարունակական եւ արդյունավետ:
Բրեդլի Բուզետտոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ: Պարոն Բուզետտոն նշել է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ՀՀ Ազգային ժողովի գործունեության արդյունավետությունն օրենսդրական եւ վերահսկողական տեսանկյունից: Նա անդրադարձել է նաեւ ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացմանը, խորհրդարանի առանցքային գործառույթների իրականացման թափանցիկությանը, հաշվետվողականությանը, խորհրդարանական գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը:
Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի արձանագրած հաջողություններին, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների հզորացմանն ուղղված նախաձեռնություններին:
________________________________________
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
568 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
445 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
448 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել