9446 դիտում
13:43 11-12-2017
Արարատյան մաքսատուն-վարչությունում ավելացել է գործարքի գնի մեթոդով ձևակերպումների քանակը
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է միջոցառումները սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և պարզեցման ուղղությամբ՝ նոր ծառայություններով նպաստելով արտաքին տնտեսական գործունեության դյուրացմանն ու խթանմանը: Վերջին մեկ տարվա ընթացքում մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձևակերպումների գործընթացում: Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ պարզեցվել է նաև գործարքի գնի մեթոդով ձևակերպման կարգը:
«Եթե նախկինում գործարքի գնի մեթոդով մաքսային ձևակերպման թույլտվությունը տրվում էր վերադաս մաքսային մարմնի կողմից, ապա այժմ, հայտարարատուն միանգամից դիմելով մաքսատուն՝ փաստաթղթերի արժանահավատության դեպքում կատարում է մաքսային ձևակերպումները»: Արդյունքում գործընթացը դարձել է պարզ, դյուրին և արագ. արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հավաստմամբ՝ զգալի կրճատվել է մաքսային ձևակերպումների գործընթացը, ինչ թույլ է տալիս բարձր արդյունավետությամբ և ժամանակի տնտեսմամբ կազմակերպել աշխատանքը:
Կոմիտեի նախաձեռնությամբ մաքսային ձևակերպումների շարունակական պարզեցմամբ կատարելագործվում են մաքսային գործընթացները՝ հօգուտ բիզնեսի: Արարատյան մաքսատուն-վարչությունում փաստում են, որ գործարքի գնի մեթոդով ձևակերպման պարզեցված մեխանիզմը կարճ ժամանակահատվածում շոշափելի արդյունք է արձանագրել: Ըստ Արմեն Սարգսյանի, ավելացել է ոչ ռիսկային և ռիսկային երկրներից ներկրված ապրանքների գործարքի գնի մեթոդով ձևակերպումների քանակը: Կարևորելով բիզնեսին բարձրորակ և արագ ծառայություն մատուցելու, աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը, Արարատյանում ևս հետևողական են կադրերի համալրման խնդրում. «Կադրային քաղաքականությունը մշտապես ՊԵԿ ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Մաքսային տեսուչների առջև խնդիր է դրվել՝ արագ, որակյալ և կիրթ սպասարկել հայտարարատուներին»,-վստահեցրել է կառույցի ղեկավարը:
Բարեփոխումների արդյունքում նորաստեղծ կառույցում նաև բյուջեի մուտքերի էական աճ է արձանագրվել՝ նախորդ տարվա համեմատ. «Եթե 2016-ի հունիս-նոյեմբեր ամիսներին նախկին 4 մաքսատների հանրագումարով պետբյուջե է մուտքագրվել 89 միլիարդ 178 միլիոն դրամ, ապա 2017-ի նույն ժամանակահատվածում՝ 121 միլիարդ 860 միլիոն դրամ: Աճը կազմել է 36 տոկոս»,-նշել է Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
3878 դիտում
14:55 22-09-2017
Արարատյան մաքսատուն-վարչությունում ներդրվել է մաքսային ձևակերպումների իրականացման վայրի տեղորոշման նոր մեխանիզմ
9416 դիտում
17:24 12-07-2017
Արարատյան մաքսատուն-վարչությունում ՊԵԿ նախագահին են ներկայացվել սպասարկման սրահի գործառույթները
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
712 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում