3878 դիտում
14:55 22-09-2017
Արարատյան մաքսատուն-վարչությունում ներդրվել է մաքսային ձևակերպումների իրականացման վայրի տեղորոշման նոր մեխանիզմ
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձևակերպումների գործընթացում:
Մասնավորապես ներդրվել է մաքսային ձևակերպումների իրականացման վայրի տեղորոշման նոր մեխանիզմ, ինչն, ըստ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանի, թույլ է տալիս ամբողջ գործընթացն իրականացնել ոչ միայն օրենսդրությամբ նախատեսված հատուկ վայրում, այլև ցանկացած այլ մաքսային մարմնում. «Եթե Երևանում հաշվառված կազմակերպության համար մաքսային հայտարարագրի ներկայացման վայր է հանդիսանում Արարատյան մաքսատուն-վարչությունը, ապա նոր մեխանիզմը թույլ է տալիս հայտարարագիրը գրանցել այդ մաքսատանը, սակայն հսկողական բոլոր գործողություններն իրականացնել, օրինակ, Բագրատաշենի կամ Մեղրիի մաքսային-կետ բաժիններում»:
Նոր համակարգն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին թույլ կտա բարձր արդյունավետությամբ և ժամանակի տնտեսմամբ կազմակերպել իրենց աշխատանքը:
Արմեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ Արարատյան մաքսատուն-վարչությունում նոր մոտեցում է կիրառվում նաև ֆիզիկական անձանց ծառայությունների մատուցման գործում. «Քաղաքացիների անձնական օգտագործման ապրանքները հայտարարագրելու համար այլևս մաքսային բրոքերի վճարովի ծառայությունների անհրաժեշտություն չկա, քանի որ այն մաքսատանն արդեն անվճար է մատուցվում»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարատուներն, ըստ էության, ամենաշատն Արարատյան մաքսատուն-վարչության հետ են առնչվում, աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով վերակազմակերպված ստորաբաժանումում գործում է հատուկ մասնագիտացված սպասարկման սրահ` մեկ հարկի տակ կենտրոնացնեով գանձումներին առնչվող բոլոր գործառույթները, ինչը թույլ է տալիս արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին մատուցել բարձրորակ և արագ ծառայություն: Արդյունքում ավելացել է գործարքների քանակը. «Եթե հուլիսին իրականացվել է 5239 գործարք, ապա օգոստոսին՝ 5840, ինչը պայմանավորված է ներմուծումների ավելացմամբ»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
9443 դիտում
13:43 11-12-2017
Արարատյան մաքսատուն-վարչությունում ավելացել է գործարքի գնի մեթոդով ձևակերպումների քանակը
850 դիտում
12:50 08-04-2024
Ներդրվել է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու կրեդիտային համակարգը
6872 դիտում
16:07 14-02-2018
Արարատյան մաքսատուն-վարչությունում ՊԵԿ նախագահին են ներկայացվել սպասարկման նոր սրահի գործառույթները
Այս բաժնից
1045 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1018 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
943 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր