Մոսկվա-Ցյուրիխ չվերթի ինքաթիռը շտապ վայրէջք է կատարել Շտուտգարտում շամպայն պահանջող ուղևորուհու պատճառով
Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռն այսօր արտակարգ վայրէջք է կատարել գերմանական Շտուտգարտում: Օդանավի անձնակազմը նման որոշում է կայացրել բիզնես-կլասի 44-ամյա ուղևորուհու պատճառով, որը ինքնաթիռի սրահում աղմուկ է բարձրացրել:
Թռիչքի ժամանակ Շվեյցարիայի քաղաքացուհին բարձրաձայն պահանջել է իրեն շամպայն մատուցել: Երբ նրան մերժել են, նա սկսել է քայլել սրահով և իրեն ագրեսիվ պահել: Բորտուղեկցորդները ոչ մի կերպ չեն կարողացել նրան հանդարտեցնել:
Շտուտգարտում վայրէջք կատարելուց հետո կինը տեղի ոստիկանության կողմից բերման է ենթարկվել: Արդյունքում ուղևորուհին ստիպված է եղել վճարել 5 հազար եվրո տուգանք: Բացի այդ, նա պետք է փոխհատուցի ինքնաթիռի չպլանավորված վայրէջքը, որը շատ ավելի մեծ գումար է կազմում: