Երևան-Մոսկվա ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում. 51-ամյա ուղևորուհու առողջական վիճակը վատացել է. Tert.am
Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Երևան-Մոսկվա չվերթը, այսօր հարկադիր վայրէջք է կատարել Միներալնիե Վոդի քաղաքում, քանի որ ուղևորուհիներից մեկին բուժօգնություն է անհրաժեշտ եղել:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վաչության մամլո քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
«Երևան-Մոսկվա չվերթի 51-ամյա ուղևորուհու առողջական վիճակը վատացել է, նրան բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել: Որոշում է կայացվել վայրէջք կատարել Միներալնիե Վոդիում», - ասաց Հովհաննիսյանը:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/02/09/Yerevan-moscow/2610850]այստեղ[/url]