211652_close_icon

Հնդկաստանում ոստիկանը հրազենային կրակ է բացել իր գործընկերների ուղղությամբ. կա 4 զոհ

views-count4378 դիտում article-date 12:45 10-12-2017
Հնդկաստանի Չհաթիսգարխ նահանգում ոստիկանության կադրերի կենտրոնական ռեզերվի աշխատակիցը հրազենային կրակ է բացել իր ծառայակիցների ուղղությամբ, այդ մասին հաղորդում է Indian Express-ը։ Զոհվել է 4 ոստիկան։ Գործակալության տվյալներով՝ Սանտ Ումարը Բիջափուրի շրջանում ծեծկռտուքի մեջ է մտել իր գործընկերներից մեկի հետ, որտեղ տեղակայված է 168-րդգումարտակը։ Կռվի ժամանակ էլ նա հրազենից սկսել է կրակոցներ արձակել։ Ոստիկանը ձերբակալվել է։ Եվս մեկը հոսպիտալացվել է։

Նմանատիպ նյութեր