10 ահազանգ՝ ԱԻՆ-ում. փրկարարները բացել են բոլոր փակ դռները
Դեկտեմբերի 9-10-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Արմավիրի մարզի Արմավիր, Արարատի մարզի Վեդի, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: