82965 դիտում
20:07 09-12-2017
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 44-ամյա վարորդը 099-ով կողաշրջված վիճակով հայտնվել է ձորում. ճանապարհը եղել է անցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում, Արթիկ քաղաքի բնակիչ, 44-ամյա Հրաչ Իգիթյանը Մարգարա-Բանաձոր ավտոճանապարհի 80կմ հատվածում իր վարած ՎԱԶ-21099 մակնիշի 35 PC 195 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում՝ բախվելով ապառաժ քարերին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկություների, վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Խաչիկ Խաչատրյանն ու տեսուչ Արամ Սահակյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արագածի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածի թիվ 21 հրշեջ-ջրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Արթուր Կարապետյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում վարորդը ոստիկաններին հայտնեց, որ ինքը հրաժարվում է որևէ ծառայությունից:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը եղել է անցանելի:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+