211652_close_icon
views-count110736 դիտում article-date 17:30 21-03-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Վրաստանի 59-ամյա քաղաքացին MAN բեռնատարով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում. նա տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 59-ամյա Զուհրաբ Կալանդիան իր վարած MAN մակնիշի բեռնատար կցորդիչով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ դեպի Արմավիր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 60 մետր առաջ ընթանալով՝ բախվել ապառաժ քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր այնուհետև դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի որոշմամբ դեպքի վայր ժամանած Թալինի քննչական բաժնի ավագ քննիչ Էդիկ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ֆոտոլրագորղը հայտնում է, որ նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Թադևոս Սուքիասյանն ու Էդգար Հովհաննիսյանը, քանի որ հետաքրքրասեր վարորդները կանգնում են և ճանապարհին և ստեղծում խցանումներ: ՃՈ ծառայողների աշխատանքի արդյունքում ճանապարհը ամբողջությամբ երթևեկելի է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի ամբողջական տվյալները; [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր