211652_close_icon
views-count6152 դիտում article-date 20:00 09-12-2017

Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է Լիբանանի տնտեսության և առևտրի նախարար Ռաեդ Խուրիի հետ

Դեկտեմբերի 7-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի տնտեսության և առևտրի նախարար Ռաեդ Խուրիի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը նախարար Խուրիին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից վերջին մեկ տարվա ընթացքում ձեռնարկված համակողմանի քայլերն՝ ուղղված երկրի ներդրումային միջավայրի բարելավմանը և այն գործարարների համար առավել գրավիչ ու դյուրին դարձնելուն: Անդրադարձ կատարվեց ԵԱՏՄ ընդհանուր շուկայի ընձեռած հնարավորություններին, ԵՄ հետ ս.թ. նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և արտոնյալ առևտրային ռեժիմին, Իրանի հետ ազատ տնտեսական գոտուն: Նախարար Ռաեդ Խուրին իր հերթին ներկայացրեց Լիբանանի տնտեսության ընդհանուր վիճակը, առկա ներքին և տարածաշրջանային մարտահրավերները, առաջիկա դրական միտումներն ու հեռանկարները: Լիբանանի տնտեսության և առևտրի նախարարը պատրաստակամություն հայտնեց աջակցելու Լիբանան-Հայաստան տնտեսական կապերի աշխուժացմանն ու երկու երկրների միջև առկա բարեկամական սերտ հարաբերությունների մակարդակին դրանց համապատասխանեցմանը:

Նմանատիպ նյութեր