Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպում է ունեցել Լիբանանի էկոնոմիկայի և առևտրի նախարարի հետ
Հուլիսի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպում ունեցավ Լիբանանի էկոնոմիկայի և առևտրի նախարար Մանսուր Բթեյշի հետ (Mansour Bteish)։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի հետագա գործունեության վերաբերյալ աշխատանքային մանրամասներ:
Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ առևտրաշրջանառությանը, տնտեսական ոլորտի իրավապայմանագրային դաշտին, սակագնային քաղաքականության վերանայման հեռանկարներին և համագործակցության այլ առանցքային հարցերի: