4261 դիտում
16:24 09-12-2017
Կկենտրոնացնենք ջանքերը թերությունները շտկելու համար. Դավիթ Հարությունյան
Հայաստանում յուրաքանչյուր ընտրություն որակապես տարբերվում է նախորդից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն, անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության վերջնական [url=http://www.osce.org/odihr/328226?download=true]զեկույցին[/url], որը հրապարակվել է դեկտեմբերի 1-ին:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը զեկույցում մատնանշվում է, որ վարչական պաշարի և ընտրակաշառքի կիրառումը ստվերել են ընտրությունները:
«Ես համաձայն եմ, որ ցանկացած նման դեպք ստվերում է ընտրությունները: Դրանով են պայմանավորված այն քայլերը, որոնք մենք հիմա կատարում ենք: Եթե ուշադիր լինեք, յուրաքանչյուր ընտրություն նախորդից էապես տարբերվում է իր որակով: Իդեալական են դրանք, թե ոչ: Ոչ: Ես չեմ կարող ասել մի երկիր, որտեղ ընտրություններն իդեալական լինեն»,- ասաց նախարարը, հավելելով, որ կկենտրոնացնեն ջանքերը միջազգային դիտորդների մատնանշած թերությունները շտկելու համար:
Նմանատիպ նյութեր
1045 դիտում
17:50 27-05-2020
Բացթողումները շտկելու համար անհրաժեշտ կլինի անցկացնել լրացուցիչ նպատակային թեստեր
Այս բաժնից
1933 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1435 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
814 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին