211652_close_icon
views-count3725 դիտում article-date 19:54 24-05-2016

Արագածոտնի նորանշանակ դաշնակցական մարզպետը մտահոգված է մարզի արտագաղթով. մեկ ամիս ժամանակ է տվել բացթողումները շտկելու համար

Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը՝ մտահոգված է մարզում արտագաղթից. միայն վերջին շրջանում մարզի հանրակրթական դպրոցներից շուրջ 100 աշակերտ պակասել է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: «Ես ասեմ, տնօրեններին բոլոր հրավիրել եմ, հանձնարարական եմ տվել՝ նախկինում ինչ ա եղել, ինչ չի եղել, տվել եմ մի ամիս ժամկետ` այդ բացթողումները շտկելու համար»,- ասաց ՀՅԴ-ական մարզպետը: Նա չգիտի՝ ինչով է պայմանավորված աշակերտների թվի նվազումը, բայց կարծում է, թե իրականության մեջ այդ երեխաների ծնողներն են տեղափոխվել՝ արտագաղթել: Հիշեցնենք, որ Գաբրիել Գյոզալյանը երկար տարիներ, մինչև Սարգիս Սահակյանը, աշխատել է մարզում՝ հնգական տարի որպես մարզպետ, ևս այդքան՝ որպես փոխմարզպետ: Ի պատասխան հարցի, թե չի կարծում, որ ՀՅԴ-ի նկատմամբ ոչ այնքան դրական վերաբերմունք կա, դաշնակցական մարզպետն ասաց՝ չէի ասի:

Նմանատիպ նյութեր