6568 դիտում
10:58 09-12-2017
Ո՞րն է կառավարության առատաձեռնության գաղտնիքը, և ո՞վ է այդ 2 մլրդ-ի հասցեատերը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ն ընդունեց 2018թ. Հայաստանի բյուջեն: Բյուջեի ընդունմանը կողմ քվեարկեցին ՀՀԿ-ական պատգամավորները, դեմ՝ «Ծառուկյան» դաշինքն ու «Ելք»-ը:
Հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման և ընդունման ժամանակ տեղի ունեցավ հիրավի ցնցող իրադարձություն, ինչպիսին տեղի չէր ունեցել անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում, բոլոր տարիների բյուջեների ընդունման ժամանակ:
Կառավարությունը որոշել էր ընդառաջել առանձին վերցրած մեկ պատգամավորի միանգամից երեք առաջարկներին: Բայց հարցը միայն այն չէ, որ կառավարությունը որոշել է ընդունել այդ պատգամավորի բոլոր առաջարկները, հարցն այդ առաջարկների ընդհանուր գումարն է՝ 2 մլրդ 38 մլն դրամ: Այս գումարի չափը պատկերացնելու համար ասենք միայն, որ այն ավելին է, քան ամբողջ Հայաստանի գիտությանը հատկացված գումարը, ավելի պատկերավոր ասած՝ Հայաստանի բյուջեի 1,5 տոկոսը:
Ո՞րն է կառավարության առատաձեռնության գաղտնիքը, ո՞վ է այդ 2 մլրդ-ի հասցեատերը, ո՞ւմ են իրականում բաժին հասնելու այդ փողերը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1390 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7774 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով