Պերուի հավաքականի ավագը կոկաին օգտագործելու պատճառով բաց կթողնի ԱԱ-2018-ը
Պերուի հավաքականի ավագ Խոսե Պաոլո Գերերոն բաց կթողնի 2018թ. աշխարհի առաջնությունը:
Գերերոն որակազրկվել է մեկ տարով: Նրան արգելված է մասնակցել ցանկացած պաշտոնական ֆուտբոլային հանդիպումներում՝ հավաքականի և ակումբների մակարդակով:
33-ամյա ֆուտբոլիստի արյան մեջ հայտնաբերվել է մետաբոլիտ կոկաին՝ բենզոիլէկգոնին (վերամշակված կոկաին), որը արգելված միջոց է և դասվում է խթանիչների կարգին: Դոպինգ-փորձանմուշը վերցրել էին ԱԱ-2018-ի ընտրական փուլում հոկտեմբերի 5-ին Արգենտինայի հետ կայացած հանդիպումից հետո:
Որակազրկումը ուժի մեջ է մտել հետին թվով՝ նոյեմբերի 5-ից, երբ Գերերոն նախնական որակազրկում էր ստացել 30 օրով:


