211652_close_icon
views-count74973 դիտում article-date 18:21 08-12-2017

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են «04»-ն ու Opel-ը, Opel-ն էլ հայտնվել է ձորակում, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23.5-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ՝ 37-ամյա Սարգիս Մարտիրոսյանի վարած ВАЗ 2104 մակնիշի 34 TQ 205 համարանիշի և Գյումրի քաղաքի Լալայան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Անդրանիկ Հլոյանի վարած Opel մակնիշի 34 ԼZ 877 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, իսկ Opel-ի ուղևոր՝ Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Լյուդվիգ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր