211652_close_icon
views-count4987 դիտում article-date 15:50 08-12-2017

Վիեննա ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի ԱԳ նախարարի հետ

Աշխատանքային այցելությամբ Վիեննա ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իսլանդիայի ԱԳ նախարար Գուդլաուգուր Թոր Թորդարսոնի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն արձանագրեցին, որ երկու երկրնրի միջև հարաբերություների ներկայիս մակարդակը չի համապատասխանում առկա ներուժին և անհրաժեշտ է համատեղ քայլեր ձեռնարկել տարբեր բնագավառներում երկկողմ կապերի առավել ամրապնդման համար: Արտգործնախարարները համակարծիք էին, որ նմանատիպ հանդիպումներն ու բարձաստիճան փոխայցելությունները կարող են նպաստել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություներով փոխշահավետ համագործակցության խորացմանը: Հայաստանի և Իսլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների մեխանիզմի ստեղծումը, մտքեր փոխանակեցին միջազգային հարթակներում փոխգործակցության խորացման վերաբերյալ: Նախարարները քննարկեցին առևտրատնտեսական համագործակցության խթանումը՝ այդ գործում արժևորելով գործարար համաժողովների կազմակերպումը:

Նմանատիպ նյութեր