Պերուում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պերուի նախագահին
Դեկտեմբերի 5-ին Պերուում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը (նստավայրը՝ Բուենոս Այրես) իր հավատարմագրերը հանձնեց Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկուն։
Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Մկրտումյանի և Պերուի նախագահի միջև տեղի ունեցավ կարճատև առանձնազրույց, որի ընթացքում կարևորվեց երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված հանձնառությունը, իրավապայմանագրային դաշտի ձևավորումը և միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցության շարունակականությունը: