903 դիտում
22:29 17-08-2015
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պերուի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ումբերտո Ումերես Ալվարեսը (նստավայրը` Մոսկվա):
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Պերուի հետ հարաբերությունների խորացումը և հույս հայտնել, որ Հայաստանում Պերուի առաջին դեսպանի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջպետական կապերը որակապես նոր հարթություն տեղափոխելու ամուր հիմքեր կդրվեն:
Դեսպան Ալվարեսը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կաշխատի մեծ նվիրումով՝ Հայաստանի և Պերուի միջև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարբեր բնագավառներում փոխգործակցության ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձևավորումը մեծապես կնպաստի հայ-պերուական կապերի խորացմանն ու ընդլայնմանը: Քաղաքական երկխոսության զարգացման համատեքստում երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական կապերի կայացմանն ուղղված համապատասխան քայլերի ձեռնարկումը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Ումբերտո Ումերես Ալվարեսը մտքեր են փոխանակել նաև տարբեր ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում երկու երկրների փոխգործակցության շուրջ: Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Պերուի համագործակցության մասին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:
Նմանատիպ նյութեր
2633 դիտում
15:11 12-05-2017
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պերուի նորանշանակ դեսպանը
1474 դիտում
15:26 08-12-2017
Պերուում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պերուի նախագահին
1490 դիտում
15:51 11-02-2014
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թայլանդի նորանշանակ դեսպանը
Այս բաժնից
2275 դիտում
12:15 12-01-2025
Մենք լավ ենք և տարհանվում ենք․ Էմմի
1543 դիտում
22:38 11-01-2025
Մել Գիբսոնի Մալիբուի տունն ամբողջությամբ հրդեհվել է