Եվրոպայի խորհուրդը դատական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն դատական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ՝ երկրի իշխանությունների կողմից 2014 թվականի ՄԻԵԴ-ի որոշմամբ քաղաքական գործիչ Իլգար Մամեդովին ազատ արձակելու պահանջը չկատարելու պատճառով: Այդ մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի մամուլի [url=https://www.coe.int/en/web/portal/-/council-of-europe-s-committee-of-ministers-launches-infringement-proceedings-against-azerbaijan]ծառայությունը[/url]:
2014 թվականին ՄԻԵԴ-ը վճռել է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովի ձերբակալությունը և երկարատև կալանքը խախտում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդվածները:
2017-ի հոկտեմբերի վերջին նախարարների կոմիտեն պատմության մեջ առաջին անգամ որոշում է կայացրել սկսել 2010 թվականին սահմանված գործընթաց, որի համաձայն գործը կարող է վերադարձվել ՄԻԵԴ՝ պարզելու համար, թե արդյոք դրա չիրագործումը կոնվենցիայի ևս մեկ խախտում է:
Մամեդովը ձերբակալվել է 2013 թվականի փետրվարին և մեղադրվել Ադրբեջանում անկարգությունների կազմակերպմանն աջակցելու համար և ազատազրկվել: ՄԻԵԴ-ը 2014 թվականի մայիսին վճռել է, որ Մամեդովի ազատազրկումը խախտում է նրա իրավունքները և միտված է նրան լռեցնելուն կամ իշխանությանը քննադատելու համար պատժելուն, ինչը խախտում է կոնվենցիայի 18-րդ հոդվածը:
Եվրոպայի խորհուրդը նշել է, որ Մամեդովը միակ քաղբանտարկյալն է, որն ազատ չի արձակվել ՄԻԵԴ-ի վճռից հետո: Մինչ օրս ՄԻԵԴ-ը միայն հինգ մարդու առնչությամբ է ընդունել 18-րդ հոդվածի խախտումը և բոլոր այդ դեպքերում, բացառությամբ Մամեդովի, հայցվորներն ազատ են արձակվել: Վճռի կայացումից ավելի քան երեք տարի անց Մամեդովը դեռ մնում է բանտում:


