Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն
Դեկտեմբերի 5-ին, ժամը 22:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 158 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է հատակին. բարձրացնելու և մահճակալին մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: